Սպորտ 1 ամիս առաջ - 20:53 18-09-2026

Սրտումս Հայաստանն է, կանեմ ամեն ինչ հանուն հաղթանակի․ Արսեն Հարությունյանը կպայքարի չեմպիոնական գոտու համար

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը և 27-ամյա ամերիկացի ըմբիշ, RAF մրցաշարի հաղթող Օստին Դեսանտոն RAF13 մրցաշարից առաջ «հայացքների մենամարտ» են անցկացրել։

Հարությունյան – Դեսանտո տիտղոսային գոտեմարտը տեղի կունենա Մայամի քաղաքում:

Արսեն Հարությունյանը, որը երրորդ գոտեմարտն է անցկացնում RAF լիգայում, կփորձի նվաճել մրցաշարի չեմպիոնական գոտին:

«Սրտումս Հայաստանն է, իմ ուժը՝ եռագույնը, իսկ նպատակս՝ չեմպիոնական գոտին։ Կանեմ ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար», – սոցցանցերում գրել է Արսեն Հարությունյանը։

Եվրոպայի քառակի չեմպիոնը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում և կամային հաղթանակ արել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ