Ավելին 1 ժամ առաջ - 18:00 18-09-2026

Ջեյ Լոյի նմանակն իրար է խառնել համացանցը

Մինեսոտայի բնակիչներից մեկը ձերբակալվել է խանութից գողություն կատարելու համար ու շատ արագ հայտնի դարձել, սակայն ոչ թե իր արարքի պատճառով, այլ Ջենիֆեր Լոպեսի հետ զարմանալի նմանության շնորհիվ:

35-ամյա Սիրենա Էնն Քուաստը ձերբակալվել է Մոնտիչելոյի խանութից էլեկտրական սարքերի երկու տուփ մարտկոց գողանալու կասկածանքով։ Գողացված իրերի արժեքը կազմել է մոտավորապես 580 դոլար։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ խանութի աշխատակիցը ճանաչել է կնոջը երկու օր առաջ տեղի ունեցած նմանատիպ միջադեպի շնորհիվ եւ դիմել ոստիկանություն։

Ձերբակալվելուց հետո Քուաստը խոստովանել է իր մեղքը, եւ հաջորդ օրը նրան ազատ են արձակել։


Սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը միանգամից գրավել է ոստիկանության արխիվում պահպանված Քուաստի լուսանկարը:

Շատերն անմիջապես նկատել են նրա զարմանալի նմանությունը Լոպեսին՝ նրան անվանելով երգչուհու «կրկնօրինակը»:

Քուաստը հաշված ժամերի ընթացքում հայտնվել է մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ամենից շատ դիտված

21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
19:38 Վարկերի տոկոսները չպիտի բարձրանան, անգամ եթե որոշ բանկիրներ դոլարային միլիոնատեր են. Արփինե Հովհաննիսյան
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:43 Ինչպես է տեղի ունեցել «Nissan Tiida»-ի, «Toyota Camry»-ի, «Lada»-ի և 2 «ԶԻԼ» բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին