Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է մի հիվանդություն, որը նրան ցավալիորեն հիշեցրել է այն հիվանդությունը, որը 59 տարեկանում խլել է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի կյանքը։
The Kardashians ռեալիթի շոուի ութերորդ եթերաշրջանի նոր թրեյլերում պարզվել է, որ Քիմը հոսպիտալացվել է կերակրափողի բորբոքումով կամ գրգռմամբ։
Նրա հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է կերակրափողի քաղցկեղից 2003 թվականին։
Թրեյլերում Քիմն իր դիմահարդարման թիմին ասում է. «Ես կերակրափողի բորբոքում ունեմ»։ Այնուհետև հեռուստադիտողներին ցուցադրվում են կադրեր, որտեղ Քիմը պառկած է հիվանդանոցային մահճակալին՝ հոգնած տեսքով, մինչ բժշկական աշխատողները հոգ են տանում նրա մասին։
Քիմի ընկերներից մեկը հարցնում է, թե արդյոք սա նույն հիվանդությունն է, որը սպանել է նրա հորը։ Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, չի կարողացել զսպել հուզմունքը։ «Ես չեմ կարող... Այս ամենից ես ուզում եմ լաց լինել», - խոստովանում է նա թիզերում։
Քրիսը Ռոբերտի հետ ամուսնացած է եղել 13 տարի։ Զույգն ուներ չորս երեխա՝ Քիմ, Քորթնի, Քլոե և Ռոբերտ կրտսեր, բայց նրանք ամուսնալուծվել են 1991 թվականին։