Արտաքին 1 ամիս առաջ - 21:52 17-09-2026

Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Անկարայում հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Իսքանդար Մոմինիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) կազմակերպությունների լուծարման ու զինաթափման հարցերը։

Բացի այդ անդրադարձ է կատարվել նաև վերոնշյալ կազմակերպությունների տարբեր անուններով և տարբեր տարածաշրջաններում գործունեություն ծավալող դուստր կազմակերպությունների վերացմանը։ Չիֆթչին ընդգծել է երկու երկրների համակարգված և համերաշխ գործելու կարևորությունը ահաբեկչության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։

Չիֆթչին կարևորել է Թուրքիայի և Իրանի համագործակցությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։ Ըստ նրա՝ երկու երկրները գտնվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և այլ միջազգային հանցավոր ցանցերի տարանցիկ ուղիների վրա:

Նախարարի խոսքով՝ միայն 2026-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի 38.915 գործողության արդյունքում ձերբակալվել է 32.848 մարդ և առգրավվել է 36 տոննա թմրանյութ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի