Ներքին 1 ամիս առաջ - 09:30 17-09-2026

Փամբուխչյանի, Միրզոյանի և Պետրոսյանի ընդհանրությունը․ ՔՊ-ականների տաղանդավոր ազգականները

Մեր հանրային խոսույթում հաճախ են լինում զուգահեռներ նախկին ու ներկա իշխանությունների միջև։ Նրանցից ամենահատկանշականներից մեկը հետևյալն է․ նախկին իշխանավորները ժամանակի ընթացքում պարզվում էր, որ տաղանդավոր գործարարներ են և գիտնականներ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան և այլք։

Նոր իշխանությունների դեպքում տաղանդավորության շեշտը մի քիչ փոխվում է։ Ընթացքում պարզվում է, որ իշխանավորների ազգականներն են չափազանց տաղանդավոր ու հիմնականում բիզնեսի ոլորտում։ Ու եթե նախկին պաշտոնյաները բիզնեսներում հիմնականում հանդես էին գալիս իրենց անունից, և դժվար է մտաբերել նրանցից որևէ մեկի կնոջ կամ հոր անունը, ՔՊ-ի օրոք հակառակն է։

Օրինակ՝ Երևանի փոխքաղաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ավելի շուտ մտաբերվում է որպես թոշակառու, պետության աջակցությամբ 100-ավոր միլիոն դրամի վարկ ստացած Սոկրատ Փամբուխչյանի որդի, քան փոխքաղաքապետ։ Կամ Արտաքին գործերի և առևտրի նախարար Արարատ Միրզոյանի օրինակը, որը թերևս ավելի հայտնի չէ հասարակությանը, քան իր կինը` պետական հիմնադրամներից մեկի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Ցանկը վերաբերելի է միջին օղակների համար ևս։

Վերջերս քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատված Արման Պետրոսյանը ևս անմասն չէ բարձր եկամուտներ ունեցող ընտանիքի անդամներից։ Օրինակ՝ նրա հետ նույն հասցեում հաշվառված իր 72֊ամյա հայրը նախորդ տարի իրեն պատկանող «Լ.Ա.Պ.Ա.» ՍՊԸ֊ից ստացել է շուրջ 58 միլիոն դրամ եկամուտ։ Ի դեպ, կազմակերպությունը շինարարական է` ըստ էության ի պաշտոնե որդու ծառայողական տիրույթում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie