Մամուլ 1 ամիս առաջ - 08:22 17-09-2026

Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ ծաղկում է, բարգավաճում։

Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն ընդունեցին անցած տարի՝ ընտրություններից առաջ, Փաշինյանն էլ դերասանություն արեց, թե` կներեք, եթե այսուհետ նույն ձեւով չվիրավորեմ մեր քաղաքական ընդդիմախոսներին: Նրանցից ոչ մեկի հարցը ՔՊ վարչությունը չի քննել, որեւէ մեկը նկատողություն չի ստացել, չի հեռացվել կուսակցությունից:

Ասենք, Վահագն Ալեքսանյանը երեկ Ռոբերտ Քոչարյանին էր վիրավորում, Արման Եղոյանը պահանջում էր փակել Դաշնակցությունը, Փաշինյանն անապացույց մեղադրանքներ էր ուղղում Սամվել Կարապետյանին։

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նրա դեմ վարույթին եւ ուղարկել վարչություն: Վարչությունում նախօրեին, առանց Փաշինյանի եւ Հայկ Սարգսյանի, հպանցիկ քննարկել են հարցը, բայց որոշում չեն կայացրել։ Դա կանեն առաջիկայում: ՔՊ-ում վստահ են, որ Հայկին ներում-բեկում չի լինելու՝ նրան հեռացնելու են կուսակցությունից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի