Արտաքին 1 ամիս առաջ - 19:10 16-09-2026

Թուրքիան ԵՄ-ի առաջ դուռը չի փակել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան չի փակել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու հնարավորության դուռը, բայց և շեշտել է, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ. գրում է Ermenihaber-ը։

«Էրդողանն այս մասին ասել է «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ն շուրջ 53 տարի է, ինչ չի ընդունում Թուրքիային իր կազմ։ Բայցևայնպես Անկարան չի փակել ԵՄ-ի առաջ իր դուռը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է դիտարկել Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը, սակայն այդ հարցում Անկարան չի ցանկանում պայմաններ թելադրել։

«Մենք մտածում ենք Եվրամիությանը միանալու մասին։ Եթե ընդունեն՝ լավ, եթե չընդունեն՝ էլի լավ։ Մենք մշտապես ասում ենք Եվրամիությանը՝ պարտվողը դուք կլինեք, ոչ թե Թուրքիան»,- ասել է նա։

Էրդողանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ից F-35 կործանիչների ձեռքբերման հարցին։ Ըստ նրա՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև այդ թեմայով ձեռք է բերվել պայմանավորվածություն, և Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր խոստումը»,- նշում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ