Արտաքին 1 ամիս առաջ - 10:42 16-09-2026

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի բանաձև, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ավարտել մարտական ​​գործողություններն Իրանի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանաձևի օգտին հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի 220 անդամ, որը վերահսկվում է գործող նախագահի կուսակցակիցների՝ հանրապետականների կողմից։ Դեմ է քվեարկել 204 օրենսդիր։ Այսպիսով, բանաձևն ընդունված է։

Բանաձևը իրավական ուժ չունի և կրում է հանձնարարական բնույթ: Նման փաստաթղթերում օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորոշումը: ԱՄՆ գործադիր իշխանությունը իրավունք ունի անտեսել դրանք:

ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմ հայտարարելու իրավունքով օժտում է ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ առաջնորդները շատ լայնորեն են մեկնաբանել օրենսդիրների կողմից իրենց տրված արտասահմանում ռազմական ուժ կիրառելու թույլտվությունները, այդ թվում՝ փաստացի սկզբունքորեն նոր գործողություններ սկսելու համար:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ