Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 09:54 16-09-2026

«Ռեալը» 3:2 հաշվով պարտության մատնեց «Էլչեին»

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալը» թուրք հարձակվող Արդա Գյուլերի իրացրած տուգանային հարվածի շնորհիվ։ Գրանցվեց ինքնագոլ «Էլչեի» արգենտինացի դարպասապահ Մատիաս Դիտուրոյի անվան դիմաց։
33-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Վերջնամասում «Ռեալը» երկու գոլ բաց թողեց։ Աչքի ընկան արգենտինացի հարձակվող Աբիել Օսորիոն եւ իսպանացի հարձակվող Ֆեր Նինյոն։
Ավելացված առաջին րոպեին Մբապեի փոխանցումից հետո Արքայական ակումբի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին։

«Ռեալը» 15 միավորով երկրորդն է, «Էլչեն» ունի 2 միավոր եւ վերջինն է։
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Էլչե» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:3
Աբիել Օսորիո, 71, Ֆեր Նինյո, 83 - Մատիաս Դիտուրո, 25, ինքնագոլ, Կիլիան Մբապե, 33, Կառլոս Էսպի, 90+1

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ