Մամուլ 1 ամիս առաջ - 08:32 16-09-2026

Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ Բադոյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Դատախազությունը պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, իսկ պաշտպանական կողմը՝ մեղմացնել այն։ Երկու բողոքներն էլ մերժվել էին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Արդյունքում՝ մինչ այս ազատության մեջ գտնվող Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Հիշեցնենք՝ այդ գիշեր քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ապա ներխուժել Ազգային ժողովի շենք։ Այդ իրադարձությունների ժամանակ փողոցում բռնության էր ենթարկվել նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, որին դաժան ծեծել էին՝ նրան «դավաճան» անվանելով։ Միրզոյանն անգիտակից տեղափոխվել էր հիվանդանոց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ