Մամուլ 1 ամիս առաջ - 08:07 16-09-2026

ՔՊ-ում կիսվել են․ մի մասը պնդում է, որ պետք է մերժել Մխիթարյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՔՊ-ում նախատրամադրվածություն կար, որ Տարածքային կառավարման հանձնաժողովը «պահեն» Վահե Ղալումյանի համար` «Ուժեղ Հայաստանի» երրորդ թեկնածուին էլ մերժելով, սակայն հարցի քննարկումը փոխել է տրամադրությունները, եւ իշխող թիմում շատերը կարծում են, որ չի կարելի մերժել նորմալ թեկնածուին, այն է՝ Ռուբեն Մխիթարյանին, որը Դավիթ Ղազինյանից եւ Իրինա Յոլյանից հետո այս պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն է։

Բանն այն է, որ նախորդ խորհրդարանում Վահե Ղալումյանն է ղեկավարել այս հանձնաժողովը, նա Փաշինյանի մտերիմն է, քավորի եղբայրը, այս անգամ էլ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահության համար նրա թեկնածությունն է ընտրել եւ կընտրեր, եթե ընդդիմությունը չընտրեր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանին» ԱԺ հանձնաժողովների նախագահի 3 պաշտոն էր հասնում, «Հայաստան» հիմնադրամին` 1:

Եվ եթե ընդդիմադիր նախագահին չընտրեն, ապա Ղալումյանը` որպես հանձնաժողովի փոխնախագահ, դե ֆակտո նախագահ կաշխատի։ Իշխանական ֆրակցիան երեկվա դրությամբ վերջնական որոշում չուներ, կարծիքները, ըստ մեր աղբյուրի, արդեն կիսվել էին․ մի մասը շարունակել է պնդել, որ պետք է մերժել Մխիթարյանին, մի մասը՝ ընտրել։ Թե ինչ որոշում կլինի, պարզ չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ