Ուղիղ եթեր
Արտաքին 53 րոպե առաջ - 20:34 15-09-2026

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել այլընտրանքային էներգիայի ոլորտում միջազգային շուկաներ մուտք գործելու նոր ուղիների վերաբերյալ։ Ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լոգիստիկայի կարևորությունը և նրանց դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կարևորագույն կամուրջ։

Բացի այդ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներիը, տարածաշրջանային հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։