Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 07:54 15-09-2026

Բրիտանական երեք ինքնավար շրջանները պատրաստվում են ինքնորոշվել․ DW

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարներ Ջոն Սվիննին, Ռուն ապ Իորվերտը և Միշել Օ՛Նիլը ստորագրել են համատեղ փոխըմբռնման հուշագիր, որը ամրագրում է յուրաքանչյուր ազգի ինքնորոշման և Միացյալ Թագավորությունից անկախության իրավունքը, ինչպես նաև նրանց ապագան Եվրոպական Միության կազմում:Գրում է DW-ն։

Փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացած հանդիպման ժամանակ: Բրիտանական ինքնավար շրջանների երեք կառավարությունների ղեկավարներին միացել է իռլանդական ազգայնական «Շին Ֆեյն» կուսակցության առաջնորդ Մերի Լու Մաքդոնալդը:

Հուշագրում նաև ուրվագծվում է համագործակցելու մտադրությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գործնական ոլորտներում, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում, «ավելի ուժեղ և արդար տնտեսության» ստեղծման և Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։

Ինչպես նշում է BBC News-ը, առաջին անգամ Մեծ Բրիտանիայի չորս մասերից երեքի կառավարությունները գլխավորում են ազգայնական կուսակցությունների՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP), Ուելսի կուսակցության (Plaid Cymru) և Իռլանդիայի «Շին Ֆեյն» կուսակցության ներկայացուցիչները: Առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել Քարդիֆում: Մասնակիցները կոչ են արել Լոնդոնին «պատրաստվել, պլանավորել և նպաստել սահմանադրական փոփոխություններին յուրաքանչյուր իրավասության մեջ»: «Վեստմինստերի ժամանակը մոտենում է ավարտին», - ընդգծվում է ստորագրված փաստաթղթում:

Մամուլի ասուլիսում Ջոն Սվիննին և Միշել Օ՛Նիլը կոչ են արել մոտ ապագայում հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ։

Քարդիֆում հուշագրի ստորագրման մասին հաղորդագրություններից հետո «Բելֆաստ Նյուզ Լեթեր»-ը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի մամուլի քարտուղարին, որը հայտարարել է, որ բրիտանական կառավարության ղեկավարը չի աջակցում Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում անկախության հանրաքվեների անցկացմանը և «խորապես հավատում է միությանը»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ