Մամուլ 1 ամիս առաջ - 07:02 15-09-2026

Իրավապահները մարզերում պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզերում առաջիկայում իրավապահ համակարգի կողմից նոր գործողություններ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները մարզերում արդեն իսկ սկսել են ակտիվորեն հավաքագրել և ստուգել օպերատիվ տեղեկությունները, իսկ որոշ ուղղություններով գործընթացները կարող են վերածվել քրեական վարույթների և ձերբակալությունների։

Մեր տեղեկություններով՝ իրավապահների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի գործոնով՝ այդ թվում՝ մարզերում ստացված օպերատիվ տվյալներով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին մի շարք մարզերում և համայնքներում նախատեսված են համայնքապետի ընտրություններ, և հենց այդ ընտրական գործընթացին ընդառաջ իրավապահների գործողությունները կարող են նոր թափ ստանալ։

Արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները, ցույց են տալիս, որ գործընթացը միայն նախնական փուլում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենով, սակայն, իրավապահների ակտիվությունը չի ավարտվելու, և առաջիկայում այլ մարզերում ևս կարող են նոր գործողություններ լինել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրական պայքարը կարող է առավել թեժանալ։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իրավապահների կողմից տարբեր համայնքներում տեղի ունենան ստուգումներ, խուզարկություններ, բերման ենթարկելու և այլ գործողություններ։

Թե հատկապես որ համայնքներում և ինչ դրվագներով են իրավապահները պատրաստվում գործողություններ իրականացնել, այս պահին հստակ չէ։ Սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ իրավապահ համակարգի ակտիվությունը կարող է դառնալ ընտրական գործընթացի կարևորագույն ուղեկիցը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ