Արտաքին 1 ամիս առաջ - 19:15 12-09-2026

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը մեր հայրենակից Նաիրա Մկրտչյանն է։
Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

«Երբեք մտքով չէր անցնի, որ իմ թարգմանած գիրքը մի հզոր երկրի ղեկավար կնվիրի մյուս հզոր երկրի ղեկավարին»,– ասել է նա։

Տեղի ունեցածի մասին Նաիրա Մկրտչանին հայտնել է կոլեգաներից մեկը` հեռախոսով։

Վերհիշելով կատարած աշխատանքը` Մկրտչյանը նշում է, որ գրքի թարգմանության ամբողջ ընթացքում իրեն ուղեկցել էր այն զգացումը, որ արդյունքը պետք է իդեալական լինի։

«Բնագիրը թամիլերեն է, բայց ես թամիլերեն չգիտեմ։ Հետևաբար ինձ տվեցին այս գրքի անգլերեն թարգմանությունը։

Զգում էի, որ այն ինչ-որ իմաստով սխալ է, ինչ–որ բան այն չէ, դրա համար անգլերեն այլ թարգմանություններ էլ եմ նայել, Խորհրդային Միության ժամանակվա ռուսերեն թարգմանություն էլ կա, դա էլ եմ նայել, ֆրանսերեն թարգմանությունն եմ նայել։ Մի խոսքով` այդքան աղբյուրներ ուսումնասիրելով, ես վերջապես ստեղծել գրքի և՛ ռուսերեն, և՛ հայերեն տարբերակները, և հուսով եմ, որ ճիշտ է ստացվել»,– ասել է Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ