Արտաքին 1 ամիս առաջ - 14:52 12-09-2026

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Իսրայելական զորքերի դուրսբերումը հարավային շրջաններից և տեղահանված անձանց վերադարձն ազգային առաջնահերթություն են ամբողջ Լիբանանի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, որն այցելել է հարավային Նաբաթիե քաղաք և հանդիպել տեղի բնակիչների հետ։

«Մենք ներկայումս նոր բանակցություններ չենք վարում Իսրայելի հետ և պահանջում ենք դուրս բերել նրա զորքերը, վերադարձնել գերիներին և տեղահանվածներին»,- նշել է նա և հավելել, որ Լիբանանն աշխատում է ավերված քաղաքները վերականգնելու ուղղությամբ։

Նախագահը շեշտել է, որ իր ժամանումը Նաբաթիե վկայում է իշխանությունների հաստատակամ մտադրության մասին՝ կատարելու իրենց պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։

Աունն ընդգծել է, որ իշխանությունները լսել են Նաբաթիեի, Տիրի և Արաբ Սալիմի բնակչության օգնության կոչերը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ և կանենք ամեն ինչ՝ ձեզ աջակցելու և ձեր դիմադրողականությունն ապահովելու համար», – հավաստիացրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ