Արտաքին 1 ամիս առաջ - 12:58 12-09-2026

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

Ֆրանսիայում 44 մարդ է տուժել, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գնացքն ընթանում էր Նորմանդիա շրջանի Ռուան և Կան քաղաքների միջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն։

Գործարկվել է զանգվածային տուժածներով արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը, և դեպքի վայր են ուղարկվել 130 հրշեջ, հինգ բժշկական խումբ ու տեխնիկայի 80 միավոր։

Ընդհանուր առմամբ տուժել է 44 ուղևոր, իսկ 18-ամյա մի երիտասարդ կին ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Հետազոտության արդյունքում գնացքավարի արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի առկայություն չի հաստատվել։

Ֆրանսիական երկաթուղային ենթակառուցվածքը շահագործող SNCF Réseau ընկերությունը հայտնել է, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, իսկ գծերի էլեկտրամատակարարումն անջատվել՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքն ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ