Արտաքին 1 ամիս առաջ - 09:48 11-09-2026

Կանադան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով համապարփակ ռազմավարական դաշինքի մակարդակի և ամրապնդելով երկարաժամկետ աջակցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 10-ին Կալագիում հանդիպման ժամանակ վարչապետ Մարկ Քարնին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել են իրենց գործողությունների լիակատար համադրումը և երկկողմ համագործակցության մակարդակը զգալիորեն բարձրացնելու մտադրությունը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կանադան կշարունակի բավարարել Ուկրաինայի առավել հրատապ ռազմական կարիքները։ Մասնավորապես, կանադական UNIFIER ուսումնավարժական առաքելության գործունեության ժամկետը պաշտոնապես երկարաձգվել է մինչև 2029 թվականը։Օտտավան կկենտրոնանա հակաօդային պաշտպանության համակարգերի և կալանիչ հրթիռների մատակարարման վրա: Բացի այդ, Կիևը կշարունակի ստանալ ռազմական տեխնիկա, զինամթերք և աջակցություն իր զինված ուժերին։

Երկրները կխորացնեն համագործակցությունը հետախուզության, կիբերպաշտպանության, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի և էլեկտրոնային խափանման հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ հակազդելով նաև հիբրիդային սպառնալիքներին և տեղեկատվական մանիպուլյացիային: Միաժամանակ, Կանադան կաշխատի գործընկերների հետ՝ ստեղծելու իրավաբանորեն և քաղաքականապես պարտադիր անվտանգության երաշխիքների մեխանիզմ՝ ռուսական ապագա ագրեսիան կանխելու համար։

Նշվում է նաև, որ հիմնվելով 2025 թ. օգոստոսի 24-ի մտադրության նամակի վրա՝ կողմերը կհաստատեն պաշտպանական-արդյունաբերական երկարաժամկետ գործընկերություն: Սա ենթադրում է անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի համակարգերի և զինամթերքի համատեղ արտադրություն, որը ներառում է տեխնոլոգիաների փոխանցում և գիտական հետազոտություններ։

Կողմերը նաև կընդլայնեն առևտուրը և ներդրումները՝ ազատ առևտրի թարմացված համաձայնագրի շրջանակում, կխորացնեն համագործակցությունը էներգետիկ անվտանգության, կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման, արդյունաբերության և անտառների կառավարման ոլորտներում։

Հատուկ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության, կիբերանվտանգության, տիեզերքի, կենսատեխնոլոգիաների և թվային կառավարման ոլորտներում հետազոտողների միջև համագործակցությանը։ Զելենսկին եռօրյա այցով Կանադա է մեկնել սեպտեմբերի 9-ին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ