Ուղիղ եթեր
Մամուլ 1 ժամ առաջ - 09:43 11-09-2026

Թիմում սարսափած են. պետծառայողի համար տոն են մոգոնում․ Փաշինյանի ցուցումով էկեղտոտ սպիտակեղենն արևին փռվում․ Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երեւան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով տուգանում են.

«Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղեւոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր, եթե տեսնում էի՝ 1 կամ 2 հոգի մնում է կանգառում, վերցնում էի, որ մարդը երկար չսպասեր: Հիմա, եթե բարձրանում են, ինքս եմ իջեցնում․ մարդիկնեղանում են, ասում են թեկուզ կանգնած, շուտ տեղհասնենք, բայց հո ես իմ հացին վայիս չե՞մ լինի, առանց այն էլ տեսնում եք ինչ վիճակ ա»:

Տուգանքների հետ կապված՝ կապ հաստատեցինք «Մուլտի տրանսպորտ» ընկերության հետ, սակայն դիսպետչերը, լսելով լրատվամիջոցի անունը, ասաց` ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, եւ անջատեց»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով։

Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական։

Բացի այդ, 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս նա ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու թիմն արտաքուստ ցույց են տալիս, թե Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականությունն արդարացի է ու հիմնավորված, Հայաստանն էլ ինքնիշխանության ծաղկունք է ապրում, ու իրենք «ոտքը գազից չեն հանելու», իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից եւ հասկանում են, թե ինչի կարող են հանգեցնել դրանք։

Այդ պատճառով Բիշքեկից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանի անունից թիմին զգուշացվել է՝ հնարավորինս զուսպ լինել Ռուսաստանի մասին խոսելիս, երբեմն անգամ ՌԴ-ին ուղղված հավատարմության հայտարարություններով հանդես գալ, մինչեւ հասկանան, թե ինչպես է ավարտվելու ռուսական պարտադրանքը՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կողմնորոշվելու վերաբերյալ»։


«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պետծառայողներին սիրաշահելու եւ իր կողմը գրավելու նոր բան է մտածել։ Պետծառայողներին պարգեւավճարներով կաշառելուց բացի, նրանց համար հատուկ օր է սահմանվելու:

Խորհրդարան է ուղարկվել եւ շրջանառության մեջ դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:

Հիշեցնենք․ անցած նոյեմբերին առաջին անգամպետական ծառայողների համաժողով անցկացվեց, հազարավոր ծառայողների Փաշինյանը հավաքել էրՄՀ համալիրում` մեկ հարկի տակ, ու գովերգում էրնրանց աշխատանքը»։


«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներիշխանականկուլիսներում շարունակում են քննարկել իրենցնախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանիվերջին հարցազրույցը, որում նա սկանդալայինհայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրելթիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանիհասցեին, քննադատել է իշխանություններին։

Թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։

Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա` մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը:

Այսինքն, եթե կառավարությունը որեւէ նախագծի դեմ է, ապա խորհրդարանն այն չի քննարկում: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելով՝ դա սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում է, ուստի իրավապահները պետք է քննեն ու հասկանան, թե այդ ով թույլ չի տալիս առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ ազատ գործել»։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված