Մամուլ 54 րոպե առաջ - 08:30 11-09-2026

Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ կանգնեցնում են, ստուգում ու տուգանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երեւան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով տուգանում են.

«Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղեւոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր, եթե տեսնում էի՝ 1 կամ 2 հոգի մնում է կանգառում, վերցնում էի, որ մարդը երկար չսպասեր: Հիմա, եթե բարձրանում են, ինքս եմ իջեցնում․ մարդիկ նեղանում են, ասում են թեկուզ կանգնած, շուտ տեղ հասնենք, բայց հո ես իմ հացին վայիս չե՞մ լինի, առանց այն էլ տեսնում եք ինչ վիճակ ա»:

Տուգանքների հետ կապված՝ կապ հաստատեցինք «Մուլտի տրանսպորտ» ընկերության հետ, սակայն դիսպետչերը, լսելով լրատվամիջոցի անունը, ասաց` ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, եւ անջատեց:

Նշենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է` Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումից հետո:

Իշխանությունը նախ Ծառուկյանի հյուրանոցները, գործարանները, մարզահամալիրը խլեց, առգրավեց կենդանիներին, հիմա հերթը հասել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությանը: Միայն այն փաստը, որ պարեկները նույն հետեւողականությամբ չեն ստուգում եւ չեն տուգանում մյուս մարզերի, նաեւ Երեւանի վարորդներին, արդեն իսկ խոսում է քաղաքական հրահանգի մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին