Արտաքին 1 ամիս առաջ - 23:10 10-09-2026

Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են արել Թաիլանդում Իսրայելի դեսպանատան մոտ

Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են արել Բանգկոկում Իսրայելի դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ օտարերկրյա զբոսաշրջիկները հարգեն Թաիլանդի օրենքներն ու մշակույթը։ Վերջին ամիսներին ժամանածների վարքագծի հանդեպ հասարակական դժգոհությունն ավելի ու ավելի հաճախ ուղղվում է իսրայելցի զբոսաշրջիկների դեմ, հաղորդում է Associated Press-ը։

Բողոքի առաջնորդը՝ մեդիամագնատ և քաղաքական ակտիվիստ Սոնդի Լիմթոնգկուլը, մասնակիցների համար ընթերցել է Թաիլանդում Իսրայելի դեսպան Ալոնա Ֆիշեր-Քամին ուղղված բաց նամակը։ Նրա խոսքով՝ երկիրն այլևս մտադիր չէ լուռ աչք փակել օտարերկրյա այցելուների խախտումների վրա։

«Քաղաքավարի դիվանագիտական հաճոյախոսությունների և հաշվենկատ լռության դարաշրջանը, որը սխալմամբ ընդունվում էր որպես լուռ համաձայնություն, ավարտվել է»,- հայտարարել է նա։

Հասարակական ուշադրության ուժեղացման պատճառ են դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների մասնակցությամբ մի քանի միջադեպեր։ Ամենաաղմկահարույց դեպքերից մեկը կապված էր Իսրայելի մի քաղաքացու հետ, որին դատապարտել, ապա արտաքսել էին Սամուի կղզում կենդանաբանական այգու սեփականատիրոջը սպառնալու համար։ Կենդանաբանական այգում ցուցադրվում էր պաղեստինյան դրոշը։

Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունն անցյալ շաբաթ կարգադրել էր արտաքսել այդ զբոսաշրջիկին։ Սա առաջին կիրառումն էր նոր կանոնների, որոնք կոչված են հեշտացնելու թաիլանդական օրենքները խտող կամ «անցանկալի վարքագիծ» ցուցաբերող օտարերկրացիների արտաքսումը։

Միևնույն ժամանակ, Թաիլանդում դժգոհությունը կապված չէ միայն Իսրայելի քաղաքացիների հետ։ Հուլիսին տեսանյութում էր հայտնվել Բանգկոկի գնացքում թաիլանդցի կնոջ և աղմկոտ իտալացի ուսանողների խմբի միջև տեղի ունեցած վիճաբանությունը։ Տեսագրությունը լայն հասարակական արձագանք էր առաջացրել, որից հետո իտալական դեսպանատունը միջամտել էր իրավիճակին և ուսանողների ներողությամբ տեսանյութ հրապարակել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ