Սպորտ 1 ժամ առաջ - 12:25 10-09-2026

Կարեն Խաչանովը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է բելգիացի Ալեքսանդր Բլոքսին՝ 6:2, 7:5, 3:2 հաշվով։

Հանդիպումը դադարեցվել է երրորդ սեթի ընթացքում, երբ Բլոքսը գոտկատեղի ցավերի պատճառով չի կարողացել շարունակել խաղը։

Կիսաեզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերև–Բոտիկ վան դե Զանդսկյուլպ զույգի հաղթողը։