Սպորտ 1 ամիս առաջ - 10:47 10-09-2026

ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն ջախջախեց Սլովանին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում գործող գավաթակիր ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ջախջախեց Բրատիսլավայի «Սլովանին» (6-1):

Փարիզյան ակումբի կազմում փայլուն հանդիպում անցկացրեցին Ուսման Դեմբելեն ու Ֆերան Տորեսը։ Դեմբելեն աչքի ընկավ 17-րդ և 23-րդ րոպեներին՝ դառնալով դուբլի հեղինակ։ Տորեսն իր հերթին հեղինակեց հեթ-տրիկ՝ գրավելով մրցակցի դարպասը 31-րդ, 47-րդ և 57-րդ րոպեներին։ Հանդիպման վերջակետը 87-րդ րոպեին դրեց Ֆաբիան Ռուիսը։

Հյուրերի կազմում միակ և հեղինակության գնդակը 58-րդ րոպեին խփեց Սուլեյման Կամարան։ Նշենք, որ «Սլովանի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Հենց հայ ֆուտբոլիստն էլ դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով թիմակցին կրճատել հաշվի տարբերությունը։ Բարսեղյանը փոխարինվեց 60-րդ րոպեին։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ