Արտաքին 1 ամիս առաջ - 22:29 09-09-2026

ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Մոսկվայում սեպտեմբերի 8-9-ը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլն է տեղի ունեցել։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի վարչության տնօրեն Մուստաֆա Սամսարին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Սամսարը նաև խորհրդակցություններ է անցկացրել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ և չորրորդ դեպարտամենտների ղեկավարության հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Կենտրոնական Ասիայում համագործակցությունը և Ուկրաինայի շուրջ զարգացումները։

«Ընդգծվել է արտաքին ուժերի կողմից այնպիսի նախաձեռնությունների ներմուծման անթույլատրելիությունը, որոնք Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր կստեղծեին։ Այս համատեքստում կողմերն ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը կանոնավոր կերպով շարունակելու շահագրգռվածությունը՝ որպես «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի հիման վրա կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ թուրքական կողմի ուշադրությունը հրավիրվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մոսկվայի սկզբունքային մոտեցումներին, որոնք նախատեսում են վերացնել հակամարտության արմատական պատճառները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ