Արտաքին 1 ամիս առաջ - 22:17 09-09-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, թե ԱՄՆ ուժերը սպառվել են

ԱՄՆ-ը ռազմական ռեսուրսների լուրջ սպառում է ապրում և ի վիճակի չէ շարունակել ակտիվ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին, հաղորդում է Irna-ն։

Մարքեզի նահանգի Արաք քաղաքում լրագրողների հետ զրույցում նա Հորմուզի նեղուցն անվանել է առանցքային գործոններից մեկը, որն ազդում է ներկայիս դիմակայության զարգացման և նոր համաշխարհային կարգի ձևավորման վրա։

Մոհեբբիի գնահատմամբ՝ Իրանն օգտագործում է իր աշխարհագրական առավելությունները, օպերատիվ հնարավորություններն ու ռազմական ներուժը՝ ռազմավարական ծովային այդ զարկերակը վերահսկելու համար։

ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է նաև Պարսից ծոցում ամերիկյան ռազմածովային խմբավորման զգալի կրճատման մասին։ Նրա պնդմամբ՝ մինչև հակամարտության ակտիվ փուլի սկիզբը տարածաշրջանում տեղակայված էր 30-40 մարտական ամերիկյան նավ, մինչդեռ այժմ ամերիկյան նավատորմի հիմնական ուժերը, ենթադրաբար, հեռացել են Իրանի ափերից հարյուրավոր կիլոմետրեր։

Մոհեբբին նշել է, որ ծովում ռազմական նավերի երկարատև ներկայությունը զգալի նյութական և լոգիստիկ ռեսուրսներ է պահանջում: Նրա գնահատմամբ՝ սպառումը վերաբերում է ոչ միայն ամերիկյան ռազմական տեխնիկային, այլև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ