Արտաքին 1 ամիս առաջ - 11:39 09-09-2026

Իսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը

Իսրայելը տեղեկացրել է Արևելյան Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությանը, որ այն պետք է դադարեցնի գործունեությունը 30 օրվա ընթացքում։

Դիվանագիտական ​​առաքելությանը ժամանակավոր միացած աշխատակիցները ևս կզրկվեն իրենց հավատարմագրումից։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի։

Բացի այդ, Իսրայելում ԱՄՆ-ի գլխավորած Գազայի հարցով համակարգման առաքելությանը մասնակցող բրիտանացի ներկայացուցիչները, ինչպես նաև Արևմտյան ափի Ռամալլաում գտնվող բրիտանացի դիվանագետները պետք է լքեն տարածքը 7 օրվա ընթացքում։

Իսրայելն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ (որոնք միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական) առևտուրն արգելելու մասին։

Լոնդոնը նաև մտադիր է միջոցներ ձեռնարկել այդ բնակավայրերում գործող ընկերությունների դեմ և արգելել դրանց հետ կապված ապրանքների և ծառայությունների գովազդը։ Միևնույն ժամանակ, Միլիբենդի խոսքով, սահմանափակումները չեն ազդի Իսրայելի հետ առևտրի վրա դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ի պատասխան Լոնդոնի ձեռնարկած միջոցառումների Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսության փակման մասին ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ