Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 09:56 08-09-2026

Օսեյանը հեռացավ Փյունիկից․ ո՞վ է երևանյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն

Երևանի «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի պաշտոնանկության մասին, սակայն այս որոշմանը զուգահեռ ի հայտ են եկել կուլիսային ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են ակումբի ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Ըստ ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ «Փյունիկը» և Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը։ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։

Արտակ Օսեյանը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի օգոստոսին։ Սա նրա երրորդ համագործակցությունն էր ակումբի հետ (նախկինում ղեկավարել է թիմը նաև 2016/17 և 2020 թվականներին)։ 2025/26 մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Իսկ արդեն 2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավում թիմը հաղթահարեց առաջին փուլի արգելքը՝ երկու խաղում էլ հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին՝ ակումբում կատարած աշխատանքի, ներդրած էներգիայի և նվիրվածության համար։

Մինչ ակումբի պաշտոնական հայտարարությունը, «МЯЧ РУ» և «Еврофутбол» պարբերականների լրագրող Նորիկ Սերոբյանն իր տելեգրամյան «инсайдЯН» ալիքում բացահայտել էր մարզչի հեռացման իրական շարժառիթները՝ մեջբերելով «Փյունիկի» գլխավոր տնօրենի սպորտային հարցերով նորանշանակ խորհրդական Դմիտրի Սելյուկի խոսքերը։

Լրագրողի հետ զրույցում Սելյուկը բավականին կոշտ է արտահայտվել ակումբի ներքին կանոնների և մարզչի լիազորությունների վերաբերյալ. «Մարդիկ, ովքեր չեն ցանկանում աշխատել մեր կանոններով, չեն աշխատելու ակումբում։ Եթե Օսեյանը մեր կանոններով չաշխատի, ապա նա չի լինի «Փյունիկում»։ Այստեղ ամեն ինչ որոշելու է ակումբը, հրահանգները գալու են վերևից։ Մարզիչը գալիս է, նա մարզում է, զարգացնում և անցկացնում մարզումային գործընթացը։ Բայց երբ ինչ-որ մեկը պայմաններ է դնում կամ դիմում է շանտաժի, մենք դա չենք հանդուրժելու»,- նշել է Սելյուկը։

Աղբյուրը նաև հավելում է, որ Դմիտրի Սելյուկը Կազանի «Ռուբինի» իսպանացի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգայի գործակալն է։ Արտիգայի հնարավոր հեռացման մասին լուրերը շրջանառվում են դեռ նախորդ տարվանից, իսկ Սելյուկին, ըստ լրագրողի, անհրաժեշտ է մարզիչ, որի հետ նա կկարողանա կառավարել և վերահսկել ողջ գործընթացը։

Արտիգան կարող է դիտարկվել որպես «Փյունիկի» նոր գլխավոր մարզչի տարբերակներից մեկը, սակայն նշվում է, որ իսպանացի մասնագետը Կազանում շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան այս պահին կարող է առաջարկել երևանյան ակումբը։

Առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ «Փյունիկի» մարզչական ղեկի շուրջ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին