Մամուլ 1 ամիս առաջ - 08:49 08-09-2026

Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել»` հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետեւանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։ Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին եւս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի թեկնածու պետք է ներկայացնեն ու հիմնավորեն յուրաքանչյուրի արժանիքները, որ վերադասն ընտրություն կատարի։

Մարզպետներից մեկը մեզ բողոքեց, որ հիմա դժվար, գրեթե անհնար է հեղինակավոր, հարգված ՔՊ-ական գտնելը, որը կարող է իրապես արժանանալ ժողովրդի քվեին, ուստի իրենց այլ բան չի մնացել, քան գործարք առաջարկել տվյալ տարածքներում հեղինակավոր մարդկանց: Եվ հիմա բանակցությունների փուլն է, դժվար էլ իրեն հարգող մարդը համաձայնի բացահայտ դառնալ իշխանության թեկնածու։ Իսկ թե յուրաքանչյուրն ինչ կպահանջի` համաձայնելու դիմաց, դեռ պարզ չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ