Արտաքին 1 ամիս առաջ - 00:03 08-09-2026

Կրեմլը պատրաստ կլինի եռակողմ բանակցություններին ընտրություններից հետո

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի հասնելու մասին: Գրում է «Ազատությունը»։

«Էական առաջընթաց կատարվեց, այդ թվում՝ առաջխաղացումը հավելյալ եռակողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ», - գրել է Ուիթքոֆը X-ում:

Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները նախորդ երկու օրերին այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:

Կիևում հանդիպումներին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Եվրոպական դաշնակիցների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում ամերիկացի բանագնացները պատմել են, որ Կրեմլը պատրաստ կլինի բանակցություններին Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 18-20-ը, փոխանցում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկացի բանագնացների այցն անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի