Արտաքին 2 ամիս առաջ - 15:02 04-09-2026

ՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենի գների ինդեքսն օգոստոսին 1,9%-ով բարձրացել է հուլիսի ցուցանիշի համեմատությամբ: Այն միջին հաշվով կազմել է 133,3 կետ, ինչը 2,5%-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՊԳԿ-ն, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:

Կազմակերպությունը նշում է, որ այս աճը պայմանավորված է մատակարարումների խափանման մտավախություններով։
«Կլիմայական ցնցումները, աշխարհաքաղաքական լարվածությունը և խաթարված առևտրային լոգիստիկան բոլորը միասին նվազեցնում են մատակարարման սպասումները։ Սա ցույց է տալիս, որ դիմացկունությունը, բաց առևտուրը և անվտանգ մուտքային հոսքերն այժմ կենտրոնական դեր են խաղում պարենի համաշխարհային գների կայունության համար», – ասել է ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։

ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 2,2 տոկոսով։ Ցորենի համաշխարհային գները օգոստոսին աճել են 2,6 տոկոսով և 15,0 տոկոսով բարձր են 2025 թ. մակարդակից՝ Սև ծովի արտահանման լոգիստիկայի շարունակական խափանումների, Եվրոպայի մեծ մասում շոգ և չոր եղանակի պատճառով արտադրության ավելի ցածր հեռանկարների և ԱՄՆ դոլարի թուլացման ֆոնին։ Եգիպտացորենի համաշխարհային գները հուլիսի համեմատ աճել են 2,5 տոկոսով։

1,1 և 1 տոկոսով բարձրացել է համապատասխանաբար բուսական յուղի և մսամթերքի գների ինդեքսը։ Կաթնամքերքի գների ինդեքսը հուլիսի համեմատ բարձրացել է 2,3 տոկոսով, շաքարավազի գների ինդեքսը՝ 11,9 տոկոսով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ