Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Իսրայելի ռազմածովային ուժերը վերջին ամիսներին թուրքական ռազմածովային ուժերի ակտիվացում են արձանագրում Միջերկրական ծովում և իսրայելական նավատորմի տեղաշարժման գոտիներում։ Այս մասին առաջինը հայտնել է «KAN» հեռուստառադիոընկերությունը՝ նշելով, որ դրա մասին են վկայում անցկացվող զորավարժություններն ու տարածաշրջանում թուրքական ներկայության ցուցադրումը։
Իսրայելի ՌԾՈւ-ում նման ակտիվությունը դիտարկում են որպես «իրադարձությունների հնարավոր շրջադարձ», այսինքն՝ հիմք՝ ռազմական բախման սցենարին օպերատիվ և ռազմավարական առումով պատրաստվելու համար։
Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի ՌՕՈւ-ն հարված էր հասցրել Սիրիայի Ալ-Դհուր ռազմական օդանավակայանին, երբ Իսրայելը նկատել էր, որ թուրքական կողմը պատրաստվում է զինվորականներ տեղակայել այնտեղ։ Մի քանի օր անց իսրայելական աղբյուրները հայտնեցին, որ երկրի անվտանգության համակարգի ներկայացուցիչները ԱՄՆ-ին տեղեկացրել են օդանավակայանում ռադիոլոկացիոն կայան տեղադրելու Թուրքիայի ծրագրերի մասին։