Ներքին 1 ամիս առաջ - 18:10 03-09-2026

Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի վարչական շենքը կարող է վերածվել հայ-ադրբեջանական անցակետի։ Ըստ մեր տեղեկությունների՝ շենքը վերանորոգվում է՝ սահմանային անցակետի գործառույթ իրականացնելու նպատակով։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։

Վերջինս նշեց, որ նման տեղեկություն չունի․ «Ես ձեզնից եմ լսում։ Շենքը վերանորոգված չէ։ Ես միշտ պայքարել եմ, որ էս շենքը վերանորոգեն, բայց դեռ ոչինչ չի արվում»,- ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերյան սահմանային բախումներից և ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո Ներքին Հանդը հայտնվել է երեք կողմից շրջափակված իրավիճակում։

Ադրբեջանական դիրքերը գտնվում են գյուղի անմիջական հարևանությամբ՝ վերահսկողության տակ պահելով տեղի եկեղեցին, գերեզմանատունն ու խմելու ջրի ակունքները։

Սյունիքի մարզի այլ հատվածներում, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, նախկինում տեղի ունեցած սահմանային փոփոխությունները, ինչպես նաև ադրբեջանական հենակետերի և անցակետերի տեղադրումը, բնակիչների շրջանում ձևավորել են մտավախություն, որ վարչական տարբեր շինություններ կարող են հետագայում օգտագործվել սահմանային նոր պայմանավորվածությունների համատեքստում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել