Ուղիղ եթեր
Ներքին 13 րոպե առաջ - 15:12 03-09-2026

ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանի

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնական փուլում է, Եվրահանձնաժողովը Հայաստանին է հանձնել վիզաների ազատականացման պահանջների փաթեթը 2025 թվականի դեկտեմբերին:

Օragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ն համաձայնվել է արագացնել գործընթացը և Հայաստանին ընձեռել առանց վիզայի ռեժիմի հնարավորություն, սակայն պայմանով, որ Հայաստանը վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի համար:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է այս թեմայի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ: