Արտաքին 4 տարի առաջ - 12:42 01-07-2022

Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանել ռուսաստանցիների համար

Ուկրաինայի իշխանությունները հուլիսի 1-ին վիզային ռեժիմ են մտցրել Ռուսաստանի քաղաքացիների համար։

Ուկրաինական վիզա ստանալու համար ՌԴ բնակիչները երկրի ութ քաղաքներում կարող են դիմել VFS Global-ի կենտրոններից մեկին, ավելի վաղ հաղորդել էին Ուկրաինայի ԱԳՆ-ից։ Ներկայացված հայտերը ուկրաինացի դիվանագետները կդիտարկեն երրորդ երկրներում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարելով ռուսաստանցիների համար վիզային ռեժիմ մտցնելու մասին, ասել էր, որ իշխանությունները նման քայլի են դիմել «ազգային անվտանգությանն ուղղված աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակում»։

Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ վիզան չի երաշխավորում մուտքը երկիր, վերջնական որոշումը կայացնելու են ուկրաինացի սահմանապահները։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր պատասխան միջոցներ կարող են ձեռնարկվել «ելնելով երկրի ազգային շահերից և հաշվի առնելով հումանիտար բաղադրիչը»։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը