Ներքին 13 րոպե առաջ - 12:41 02-09-2026

Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում. Լևոն Ազիզյան

Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ։
Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։

2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի