Արտաքին 24 րոպե առաջ - 13:19 01-09-2026

ՇՀԿ երկրներն աջակցություն են հայտնել Իրանի ինքնիշխանությանը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն աջակցություն են հայտնում Իրանի ինքնիշխանությանը և հանդես են գալիս հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​մեթոդների օգտին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՇՀԿ-ի 25-ամյակի կապակցությամբ Բիշքեկում ընդունված հռչակագրի տեքստում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Ըստ հռչակագրի՝ ՇՀԿ անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնում Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ռազմական հարվածները, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի և երկրի տնտեսությանը զգալի վնասների:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: