Ներքին 5 տարի առաջ - 10:30 26-02-2021

ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. ՆԵԴ ՓՐԱՅՍ

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ընթացող զարգացումներին: Այդ մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է պետքարտուղարությունը գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում և արդյոք նրան աջակցում են վարչապետի պաշտոնում, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ տեղյակ են Հայաստանի վերջին զարգացումներից և մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին։

«Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած իրավիճակը լարող կամ բռնի գործողություններից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, ըստ որի՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Միացյալ Նահանգները հաստատուն կերպով աջակցում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և հորդորում նրա առաջնորդներին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները ՝ հարգելով օրենքի գերակայությունը, Հայաստանի ժողովրդավարությունը և նրա հաստատությունները»:

Նեդ Փրայսը, անդրադառնալով քաղաքական գործընթացներում բանակի ներգրավվածությանը և ՀՀ վարչապետի որակավորմամբ ռազմական հեղաշրջման փորձին, նշեց, որ պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց՝ պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցածը հեղաշրջում է, թե ոչ:

«Մենք խոսեցինք այդ գործընթացի մասին այլ հանգամանքներում՝ Բիրմայի համատեքստում, և փետրվարի 1-ին Բիրմայի ժողովրդավարական քաղաքացիական ղեկավարության տապալումից հետո տրված հեղաշրջման բնութագրի պարագայում: Կարծում եմ՝ ես ժամանակին ասել եմ, որ կան երեք չափանիշներ, որոնք դիտարկում է պետքարտուղարությունը՝ նման սահմանում տալու համար: Իհարկե, այս դեպքում չկա նման սահմանում: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և կշարունակենք մեծ ուշադրությամբ հետևել ընթացող զարգացումներին»,- հավելել է պետքարտուղարը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը