Ներքին 9 րոպե առաջ - 18:25 28-08-2026

Դեսպանների աշխատանքը պետք է գնահատվի նաև առևտրատնտեսական ցուցանիշներով․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով է հանդես եկել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում:

«Շնորհակալ եմ այս հրավերի համար և հնարավորության համար ձեզ հետ կիսվել իմ որոշ գնահատականներով:
Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում։ Փոխվում են միջազգային հարաբերությունների տրամաբանությունը, պետությունների փոխգործակցության ձևերը, տնտեսական կապերը և, բնականաբար, նաև դիվանագիտության գործիքակազմը։

Փոխվում է նաև Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իր պետական կարողություններով, տնտեսական ու հասարակական ներուժով, միջազգային կապերով և աշխարհում իր դերակատարությունը ընկալելու ձևով՝ ապացույցը վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում և երկրի հետ կապված անհավանական փոփոխություններն են:
Այս պայմաններում մենք պետք է ոչ միայն պահպանենք մեր դիվանագիտության ավանդական և հիմնարար գործառույթները, այլև նոր մոտեցումներով, փոփոխություններով ընդլայնենք դրանց բովանդակությունը։

Հայաստանի ներկայացումը, քաղաքական երկխոսությունը, մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հյուպատոսական և արարողակարգային աշխատանքը շարունակում են մնալ դիվանագիտական ծառայության հիմքը։ Բայց ժամանակակից դիվանագիտությունն այլևս միայն ձևավորված հարաբերությունների սպասարկումը չէ։ Այն նաև նոր հարաբերություններ ստեղծելու, հնարավորություններ տեսնելու և դրանք Հայաստանի համար հասանելի դարձնելու աշխատանք է։

Հատկանշական է, որ այս փոփոխվող պայմաններում ու հանգամանքներում, Կառավարությունը որոշում կայացրեց Արտաքին գործերի նախարարության գործառույթները հավելել միջազգային առևտրի ընդգրկմամբ։ Սա, անշուշտ, միայն անվանման փոփոխություն չէ, այլ հավելյալ աշխատանքի մի զգալի բեռ, որն՝ իմ խորին համոզմամբ, պետք է վստահվեր հենց ԱԳՆ-ին: Հիշեցնեմ, որ խորհրդային շրջանին հաջորդած մի կարճ ժամանակահատվածում՝ 1990-1991թթ. այդ գործառույթն իրականացնում էր Հայաստանի տնտեսական արտաքին կապերի նախարարությունը, հետո ուղղակի հանձնվեց կառավարությանը:

Արձանագրենք, որ դիվանագիտությունը չի սահմանափակվում բացառապես քաղաքական հարաբերություններով, առավել ևս, որ ժամանակակից աշխարհում դրանք մեծապես փոխկապակցված են նաև տնտեսական գործոնի հետ։ Ուստի հետայսու ԱԳՆ «ավանդական գործառույթներին» կավելանա տնտեսական, եթե կուզեք, նաև առևտրային դիվանագիտությունը։

Ամբողջությամբ կիսում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի տեսակետն առ այն, որ դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով։ Կարևոր է դիվանագիտական առաքելության աշխատանքի արդյունքը չափել նաև գործնական արդյունքով՝ տնտեսական կապերի խորացմամբ, հայաստանյան գործարարների համար միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ապահովմամբ։ Կարծում եմ, պետք է հստակ խնդիր դրվի՝ խթանել երկկողմ առևտրաշրջանառությունն ու առավել ևս ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Այս կոնտեքստում կառաջարկեի առավել ակտիվ օգտագործել գործարար համաժողովների, B2B և կլոր-սեղան քննարկումների ձևաչափերը, ներառելով այն, թերևս, յուրաքանչյուր բարձրաստիճան այցի ծրագրում: Հայտնի է, որ բիզնեսն ինքնուրույն է հարթում իր ճանապարհը, և պետությունն առանձնապես անելիք չունի այս հարցում, սակայն կարծում եմ, որ համապատասխան ձևաչափի՝ յուրօրինակ հարթակի տրամադրումը, երկրների ղեկավարության մասնակցությունը կամ ներկայությունն այդ միջոցառումներին, հավելյալ երաշխիք կդառնան փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործում:

Մինչ խոսքիս ավարտը անպայման ցանկություն կա անդրադառնալ «Իրական Հայաստան» գաղափարախոսության-փիլիսոփայությանը, Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի գնահատականի տրամաբանության մեջ:

Այն ինչ տեղի ունեցավ 1991թ., ես ի նկատի ունեմ անկախության հանրաքվեն, հետագայում որևէ կերպ չամրագրեց բովանդակությունը անկախության, ընդհակառակը տարիների ընթացքում արժեզրկեց և շատերին հիասթափեցրեց, հուսալքեց, հեռացրեց ինքնուրույն, անկախ, ինքնիշխան պետություն ունենալու ձգտումից: Տարիների ընթացքում մեր երկիրը վերածվեց կլանային, կոռումպացված մի երկրի, որի գոյությունն այլևս պայմանավորված էր միայն և միայն «երրորդ ուժով»:

«Մարտահրավերն այն է, որ քաղաքականությունն ավելի զգայուն լինի սեփական քաղաքացիների պահանջների նկատմամբ, որպեսզի քաղաքական գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիկ և փոխարենը դառնա այնպիսի հասարակություն, որը շատ ավելի մեծ խթաններ կապահովի իր քաղաքացիների մեծամասնության համար՝ հնարավորություն տալով նրան օգտագործել իր նշանակալի ներուժը». Սա Աճեմօղլու խոսքերն են:

«Ես, իհարկե, Հայաստանի մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի խնդիրը աշխարհագրական, մշակութային, աշխարհագրական քաղաքական չէ, այլ քաղաքական»։ Սրա մասին ինքը խոսել է դեռևս 2013թ․, Պետական համալսարանում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ՝ օնլայն: Եվ իր գնահատականներն, ուղղակի, հարյուրտոկոսանոց ճշմարտություն են:

Իրավիճակը փոխվեց 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանությունը սկսեց հետևողական պայքարել հատկապես ներքին կյանքի բարելավմանը խանգարող երևույթների դեմ՝ կոռուպցիան, հովանավորչություն, բիզնեսի ազատականացում և այլ արտոնությունների վերացում: Ցավոք, արտաքին հարցերի լուծումները, որոնք այլևս վաղուց գտնվում էին փակուղում, հակամարտող կողմերի թե անմիջական, և թե միջնորդների ցանկությամբ, դարձել էին այլևս անհնար լուծել:

Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Երրորդ հանրապետության ուղենշային գաղափարախոսությունը «երրորդ ուժի բացառումն» էր, որից ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ հրաժարվեց՝ այս պատասխանը մինչև օրս տրված չէ:

Մի կողմից հարց է, թե Հայաստանի իշխանությունները մինչ թավշյա հեղափոխությունը գործնականում ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի միավորումը չեն արձանագրել, փոխարենը ավելի քան քառորդ դար Ադրբեջանի հետ բանակցել են ինչ-որ «կարգավիճակի» շուրջ, իսկ միջազգային մակարդակում առաջ մղել «ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման» նպատակը։ Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022 թվականներին Հայաստանը որպես պետություն տառապել է «երկվության բարդույթով», ներքին կյանքում եղել է «պահանջատեր», իսկ արտաքին աշխարհում հանդես եկել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։

Այն ինչ տեղի ունեցավ հետագայում, պահանջում էր նոր մոտեցում, իրավիճակի իրատես գնահատական, և 2022թ.Պրահայի գագաթաժողովը դրա սկիզբը դարձավ: Դարձավ այն սկզբնակետը, որը հնարավորություն տվեց հանդես գալ որպես լիարժեք ինքնիշխան, անկախ, կանխատեսելի երկիր, որը ունի պատրաստակամություն առերեսվելու իրականության հետ և դրանից ելնելով կայացնել, ինչու չէ, ցավոտ, սակայն պետության համար ռացիոնալ, պրագմատիկ, անհրաժեշտ որոշումներ: Այն տարբերությունը, որ կա 2021-2026թթ. և 2026-2031թթ. Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության նկարագրության մեջ հենց դրա ապացույցն են:

Ամենակարևոր ուղերձը, դա Խաղաղության ուղերձն է և ՀՀ պատրաստակամությունը այն իրականություն դարձնելը՝ շնորհիվ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք և հաջողություններ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և առաջմղման գործում»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի