37-ամյա հայ կիսապաշտպանի համար հոբելյանական է դարձել Չեմպիոնների լիգայի՝ նիդերլանդական «Ֆեյենորդ»-ի դեմ հանդիպումը, որի երկրորդ կեսում նա դուրս է եկել փոխարինման։
Հայ մարզուհին վեց սերիաների արդյունքում հավաքել է 574 միավոր և չի կարողացել ընդգրկվել եզրափակչի ուղեգիր նվաճած լավագույն ութնյակում։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։
Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը 14 մարզիկ է մասնակցել: Մարզիկներն արդեն Երևանում են։
Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել: