Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:55 27-08-2026

Սա վատ մշակույթ ա, Եվրոպա գնալուց առաջ չարժի այս մշակույթով առաջնորդվել. Էդգար Ղազարյան

Այսօրվա քննարկման ժամանակ նաև իմ կողմից առաջարկ եղավ, որպեսզի օրենքի նախագծի հեղինակը՝ Կառավարությունը, հետ վերցնի նախագիծը՝ այն ավելի հանգամանալից առարկա դարձնելու համար: Դա հիմնավորվում է նաև նրանով, որ ընդհանրապես օրենքի նախագծերը պետք է Ազգային ժողովում նախնական քննության առնեն համապատասխան մշտական հանձնաժողովները:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Մենք ունենք կոպտագույն խախտում, որ ըստ էության Կառավարության կառուցվածքի վերաբերյհալ հարցը քննարկում ենք էն ժամանակ, երբ որ Կառավարության անդամները արդեն նշանակվել են, Կառավարության ծրագրին խորհրդարանը հավանության է արժանացրել»,- նշել է նա:

Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, թե ինչ մշակույթ է ձևավորվել Հայաստանում խորհրդարանական գործունեության համար. «Սա վատ մշակույթ ա, Եվրոպա գնալուց առաջ չարժի այս մշակույթով առաջնորդվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում