Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 36 րոպե առաջ - 11:16 27-08-2026

Հարկ չկա նախապես դատողություններ անել ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցի շուրջ․ կա նաև հայ ժողովրդի կարծիքը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում և իրադարձություններից առաջ չընկնել։

«Հարկ չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ` գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից որևէ երկրի «բացառելու կամ չբացառելու» որոշումը կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։

«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի` ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի՞ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, դա նույնպես հարց է. դա պետք է որոշեն իրենք՝ պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապենք իրադարձությունների հետ կապված»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում տեղյակ են այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, սակայն դեռևս պետք չէ կանխորոշել իրադարձությունները։