Ներքին 58 րոպե առաջ - 22:25 26-08-2026

Սևանում ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։ Գրում է shamshyan.com-ը։

Իրավապահների և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են այդ քաղաքացուն։

Այս պահին ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատրաստվում է նրա մարմինը դուրս բերել լճից։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները մահացածի տանը հայտնաբերել են նամակ, իսկ երբ ջրասուզակ Վ․ Մելքոնյանը նրա մարմինը դուրս է բերել ափ, պարանոցին հայտնաբերվել է կապած քար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում