Oragir.News-ն արձանագրել է, որ Երևանում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարակից տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ենթադրաբար՝ այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհը մոտենում է համալիրի շինություններին։
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։