Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 09:36 26-08-2026

Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երկու ամսով կալանավորվել է։ Դատարանը որոշումը կայացրել է կեսգիշերից ժամեր անց՝ շուրջ յոթ ժամ տևած նիստից հետո, ամբողջությամբ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների»,- ասել է Կոչուբաևը։