Ներքին 48 րոպե առաջ - 19:22 25-08-2026

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։

Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։

Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։

Ներկայացված փաստերը, ներպետական դատավարությունների նյութերը, քրեական վարույթների ժամանակագրությունը և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները կազմում են փոխկապակցված ապացույցների ամբողջություն։ Դրանք ցույց են տալիս, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու և հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։

Քաղաքական հաշվեհարդարը չի դառնում իրավաչափ միայն այն պատճառով, որ ձևակերպվում է քրեական վարույթի որոշումներով։ Քրեական դատավարության արտաքին ձևականությունները չեն կարող քողարկել հետապնդման իրական նպատակը։

Երկու գանգատներով էլ ՄԻԵԴ-ից խնդրել ենք դրանց տրամադրել առաջնահերթություն՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ անձի ազատությանը, ինչպես նաև պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը։ ՄԻԵԴ-ի ձևավորված մոտեցումը վկայում է, որ նման բնույթի՝ քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկման և Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք և սովորաբար կոմունիկացվում են սեղմ ժամկետներում։

Մենք վստահ ենք, որ գանգատների լիարժեք քննության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարձանագրի Գագիկ Ծառուկյանի՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտումները։ Ներկայացված իրավական և փաստական նյութերի համակցությունը, մեր գնահատմամբ, որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։

Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին։ Դրանք վերաբերում են Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետությունն անխուսափելիորեն կրելու է միջազգային իրավական պատասխանատվություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»