Ներքին 1 ամիս առաջ - 15:09 25-08-2026

Պարզ դարձավ, թե ինչ է իշխանությունը նախատեսում անել նոր Սահմանադրությամբ

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Արդարադատության նախարարի հարցազրույցից պարզ դարձավ, թե ինչ է իշխանությունը նախատեսում անել նոր Սահմանադրությամբ։

1. Դադարեցվելու են բոլոր դատավորների լիազորությունները, որից հետո սկսվելու է դատական համակարգի նոր ձևավորում՝ արդեն «սիրելիների» վերանշանակումներով։
Նպատակը, կարծում եմ, ակնհայտ է՝ հնարավորինս արագ ազատվել այն դատավորներից, որոնք դեռ ունակ են օբյեկտիվ և անկախ որոշումներ կայացնել։

2. Բարձրագույն դատական խորհրդի ամբողջ կազմն ընտրելու է քաղաքական իշխանությունը։
Գործող Սահմանադրությամբ քաղաքական իշխանությունը ձևավորում է ԲԴԽ-ի միայն կեսը, իսկ մյուս կեսն ընտրում են դատավորները։ Նոր մոտեցմամբ նախատեսվում է վերացնել նաև այդ վերջին հակակշիռը։
Այսինքն՝ դատական իշխանության անկախությունն ամրապնդելու փոխարեն առաջարկվում է դրա կառավարման ամբողջական քաղաքականացում։

3. Սահմանադրության հանրաքվեն նշանակվելու է ամեն գնով։
Ինչ էլ լինի՝ իրենք դա անելու են։ Այս հարցում փորձ արդեն ունեն․ մեկ անգամ Սահմանադրությունն արդեն փոփոխել են հակասահմանադրական եղանակով։

Կկարողանա՞ իշխանությունն այս ամենն անել։
Պատասխանը, ցավոք, միանշանակ է՝ այո՛, կկարողանա։
Իսկ ինչո՞ւ կկարողանա։
Որովհետև մանդատները վերցրած մեր խորհրդարանական ընդդիմությունը չափազանց հարուստ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ձեզ գուցե հետաքրքրի