Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 10:54 25-08-2026

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Հայաստանի Ազգային ժողովի նիստը

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների խմբակցությունների ներկայացուցիչներով, օգոստոսի 25-ին բոյկոտել է Ազգային ժողովի նիստը։

Նախօրեին «Ուժեղ Հայաստանից» պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների սադրիչ վարքագծի պատճառով։

Բանն այն է, որ վարչապետը, ԱԺ ամբիոնից ներկայացնելով Կառավարության ծրագրի նախագիծը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հիշատակելիս միտումնավոր մի քանի անգամ նրան կոչել է աշխարհիկ անունով, ինչը եկեղեցական ավանդույթի տեսանկյունից կոպիտ վիրավորանք և անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։

Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները սկսել էին հարվածել սեղաններին։ Սակայն դա միայն ավելի էր ոգևորել Փաշինյանին, որը մի քանի անգամ կրկնել էր իր խոսքերը։ Կառավարության ղեկավարի «ֆլեշմոբին» միացել էին իշխող կուսակցության պատգամավորները։ Նրանք սկսել էին ծափահարել և կատակներ անել ընդդիմության հասցեին։ Արդյունքում «Ուժեղ Հայաստանից» պատգամավորները լքել էին խորհրդարանի նիստերի դահլիճը։

Բացի այդ, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում անցկացվել են խուզարկություններ և այլ դատավարական գործողություններ։ Մասնավորապես, խուզարկություններ անցկացվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ խորհրդարանի պատգամավոր Լևոն Քոչարյանի տներում։ Ինքը՝ նախագահը, և նրա ավագ որդին ձերբակալվել են։

Օգոստոսի 24-ին Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խորհրդարանում տեղի է ունեցել վեճ։ Վերջինս ԱԺ ամբիոնից ուղիղ խոստացել է խլել պատգամավորի ամբողջ ունեցվածքը՝ միաժամանակ հայտարարելով, որ նա չի կարողանա այն ժառանգաբար փոխանցել երեխաներին և թոռներին։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու