Ներքին 1 ամիս առաջ - 10:37 25-08-2026

Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում

Քրեական ոստիկանության Արմավիրի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտաշարի վարչական տարածքում իրականացնում է ապօրինի արդյունահանում։

Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, մասնավորապես՝ չունենալով պայմանագիր, ընկերությունը գյուղատնտեսական նշանակության տարածքում արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ, այն տեղափոխում Ջրարբի գյուղում գործող լվացման կայան և մշակումից հետո իրացնում։

Օգոստոսի 20-ին քրեական ոստիկանները հիշյալ տարածքից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել արդեն բարձված կամ բարձվելու սպասող բեռնատարներ և բեռնող տեխնիկա։

Ըստ նախնական տվյալի՝ համայնքի օրինական շահերին պատճառվել է մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել