Ներքին 1 ժամ առաջ - 19:15 24-08-2026

Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա

Այսօր` օգոստոսի 24–ին զորամասում մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։

Կայքի աղբյուրները հայտնում են, որ կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։ Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես հայկական ավանդական, հավատացյալ ընտանիք, ասում են` Հայկը հաճախ պատարագների էր մասնակցում։

Վերջերս Հայկը ծանր կորուստներ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են և՛ հայրը, և՛ մայրը։

Պատմում են, որ ամբողջ Սիսիանը շոկի մեջ է կատարվածից, նրա քայլի պատճառները դեռ հայտնի չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ «Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,– հայտնել էին ՊՆ–ից։