Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:57 24-08-2026

Զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել տիկին Ալեքսանյանին` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում` զինված ուժերում իրավունքների պաշտպանության հարցում իր կողմից իրականացվող կարևոր գործունեության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման հարցերին:

Հատուկ քննարկման առարկա են դարձել զինծառայողների մահվան, ինքնավնասումների դեպքերը, դրանց նպաստող հնարավոր պատճառներն ու պայմանները, ինչպես նաև նման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է, և նման դեպքերի կանխարգելումը պահանջում է շարունակական ու համակարգային աշխատանք, արդյունավետ կանխարգելիչ կառուցակարգերի գործարկում, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պատշաճ և հետևողական աշխատանք։

Պաշտպանը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում զինծառայողների մահվան դեպքերը և զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայությունն են այն հանգամանքի, որ չնայած տարիների ընթացքում իրականացվող աշխատանքներին` ոլորտում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։

Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է, ինչի առնչությամբ իրականացվող քայլերը պետք է լինեն շատ ավելի կոնկրետ ու հայեցակարգային, իսկ կանխարգելման կառուցակարգերը` շատ ավելի ամբողջական:

Պաշտպանը շեշտադրել է նաև համապատասխան դեպքերի առնչությամբ քրեական վարույթներով պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության կարևորությունը, ընդգծել ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությունն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Քննարկվել են նաև զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման մեխանիզմների արդյունավետությանն առնչվող հարցեր։

Պաշտպանն ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շարունակական համագործակցության և մասնագիտական քննարկումների կարևորությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված արդյունավետ քայլերի մշակման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու